Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

«Ես ստորագրում եմ». դասընթաց՝ «Ժուռնալիստիկա» մասնագիտությամբ ուսանողների համար

«Ես ստորագրում եմ». դասընթաց՝ «Ժուռնալիստիկա» մասնագիտությամբ ուսանողների համար
27.02.2014 | 15:33

Հայաստաի երիտասարդական հիմնադրամը և «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ-ն մարտի 7-9-ը կանցկացնեն «Ես ստորագրում եմ» խորագրով դասընթաց բուհերի «Ժուռնալիստիկա» մասնագիտությամբ ուսանողների համար:

Դասընթացի նպատակն է նպաստել ապագա ժուռնալիստների կողմից սեփական պատասխանատվության գիտակցմանը:
Դասընթացի հիմնական թեմաներն են.


. Զանգվածային լրատվամիջոցների դերը ժողովրդավարական սոցիալ-քաղաքական համակարգում
. Ժուռնալիստական պատասխանատվություն. անանուն նյութերի հրապարակումը լրատվամիջոցներում
. Զանգվածային լրատվամիջոցների գործունեության իրավական կարգավորումը
. Հեղինակային իրավունքը զանգվածային լրատվամիջոցներում
. Ռազմական ոլորտի լուսաբանման առանձնահատկությունները:
Դասընթացը կվարեն համապատասխան ոլորտների փորձառու մասնագետներ: Կլինեն ակտիվ քննարկումներ, բանավեճեր:
Ծրագիրն իրականացվում է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ համագործակցությամբ։

Դիտվել է՝ 2489

Մեկնաբանություններ